Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի

Իրանի թշնամիները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, հասկացել են, որ չեն կարող պատերազմի կամ ռազմական գործողությունների միջոցով ծնկի բերել իրանցի ժողովրդին, ուստի փորձում են վնաս հասցնել երկրին՝ հրահրելով և սրելով ներքին պառակտումները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոշոր քաղաքների և նահանգային կենտրոնների քաղաքապետների հետ հանդիպման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Փեզեշքիանը հավելել է, որ հանրության մասնակցությունը և հասարակության բոլոր շերտերի ու տարբեր խմբերի համագործակցությունը կենսական նշանակություն ունեն սպառնալիքները հաղթահարելու և խնդիրները լուծելու գործում։

Շեշտելով ժողովրդի միջև միասնության, համերաշխության և համախմբվածո

ւթյան պահպանման անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ հասարակության բոլոր շերտերը և տարբեր խմբերը պետք է ներգրավված լինեն երկրի գործերի կառավարման մեջ:

«Եթե ​​որևէ խումբ կարծում է, թե միայն ինքն է տիրապետում ամբողջ իմաստությանը և որոշումներ կայացնելու բացառիկ իրավասությանը, ապա ակամա կթուլացնի ազգը»,- ասել է նա։

Share.