Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) արձանագրում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ձգտումը. գործակալությունը պատրաստ է նպաստել այդ գործընթացին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

ԱԷՄԳ-ն ավելի վաղ բազմիցս որպես միջնորդ է հանդես եկել իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրների հարցում։

«Ես զգում եմ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ձգտումը, և ԱԷՄԳ-ն պատրաստ կլինի նպաստել դրան, այդպես այն արել է նաև անցյալում», – ասել է Գրոսին։

Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսումն անհրաժեշտ է, և այն պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։

ԱՄՆ-ն և Իրանը ներկայում անուղղակի կապ են պահպանում Կատարի միջնորդությամբ։

Share.