Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի

Իրանի զինված ուժերը մշտապես զբաղվում է նոր սպառազինության մշակմամբ՝ իրանցի ժողովրդի և երկրի  ամբողջականության պաշտպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբիին։

«Մենք մշտապես զբաղվում ենք նոր սպառազինության մշակմամբ, բարձրացնում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը՝ պաշտպանելու համար ժողովրդին, երկիրը», – ասել է նա «ԻՀՊԿ-ի ուղերձն ԱՄՆ-ի ժողովրդին» խորագրով մամուլի ասուլիսի ընթացքում:

Share.