Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին: Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։ Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին: Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։ Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)

Share.