Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի

Իրանի ծովային շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կալանել են այդ երկրի հետ կապված 115 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին իրանական նավահանգիստներ կամ դուրս էին եկել դրանցից։ Այդ մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Սեպտեմբերի 23-ի դրությամբ Կենտրոնական հրամանատարության ուժերը վերաուղղորդել են 115 առևտրային նավ՝ ապահովելու համար ամերիկյան շրջափակման խիստ պահպանումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 14-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վերսկսեցին իրանական նավահանգիստներ և առափնյա շրջաններ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի շրջափակումը։

Share.