Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա հակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը չի համապատասխանում համապատասխան կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերին», – ընդգծել է նա ճեպազրույցում։
Չինացի դիվանագետը հստակեցրել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը պետք է հետևեն խաղաղ ճանապարհին, կարգավորեն վեճերը երկխոսության և բանակցությունների միջոցով, նպաստեն Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում խաղաղության և անդորրի շուտափույթ վերականգնմանը։
