Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրվել է դեկտեմբերին Ֆլորիդայի Մայամի քաղաքում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք հույս ունենք, որ նա կընդունի այդ հրավերը»,- ասել է Ռուբիոն։

Եթե Ռուսաստանի նախագահն ընդունի հրավերը, դա կլինի 2019 թվականից ի վեր առաջին դեպքը, երբ նա անձամբ կմասնակցի G20-ի գագաթնաժողովին։

«Մենք հույս ունենք, որ նա կընդունի այդ հրավերը»,- ասել է Ռուբիոն։

Եթե Ռուսաստանի նախագահն ընդունի հրավերը, դա կլինի 2019 թվականից ի վեր առաջին դեպքը, երբ նա անձամբ կմասնակցի G20-ի գագաթնաժողովին։

Այցը կարող է նաև հնարավորություն ստեղծել Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հանդիպման համար։ Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականին Ալյասկայում։

Սակայն G20-ից առաջ կա ևս մեկ միջոցառում, որտեղ Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել։ Խոսքը նոյեմբերին Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (APEC) գագաթնաժողովի մասին է։

Ամենամյա գագաթնաժողովը միավորում է 21 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային առևտրի կեսից ավելին։

Ռուսաստանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը նախատեսում է մասնակցել Չինաստանում կայանալիք գագաթնաժողովին։ Դա կլինի նրա առաջին մասնակցությունը APEC-ի գագաթնաժողովին 2017 թվականից ի վեր, երբ այն անցկացվել էր Վիետնամում։

Թրամփը դեռ պաշտոնապես չի հաստատել APEC-ին իր մասնակցությունը, սակայն նախկինում ակնարկել է, որ այս տարի կարող է կրկին այցելել Չինաստան։

Share.