Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթ ունենալու նպատակով Նյու Յորք կատարած միօրյա այցի շրջանակներում կարող է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ: Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի վարչապետի և Ռուբիոյի հանդիպումը քննարկման փուլում է, դրա մասին որոշումը կարող է կայացվել վերջին պահին, նշել է գործակալությունը։ Ընդ որում՝ Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը գրաֆիկով նախատեսված չէ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Jerusalem Post թերթը, Նեթանյահուն պլանավորում է Նյու Յորք ժամանել տեղական ժամանակով հինգշաբթի առավոտյան, ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին) սպասվում է նրա ելույթը ՄԱԿ-ի ԳԱ-ում։ Հրատարակությունը նշում է, որ այս ուղևորությունը կդառնա Նեթանյահուի՝ ԱՄՆ կատարած ամենակարճ այցերից մեկը նրա ողջ կարիերայի ընթացքում։
