Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի

Ամերիկացի պաշտոնյաները այսօր Նյու Յորքում կբացահայտեն՝ որոնք են լինելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման հաջորդ քայլերը։ Հայաստանի հարավով անցնող տրանսպորտային և ենթակառուցվածքային այս ծրագիրը, Վաշինգտոնի գնահատմամբ, կարող է առևտրային նոր ուղիներ բացել Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և արևմտյան շուկաների միջև։ Հաղորդում է «Ազատություն»-ը։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները երեկ ուշ երեկոյան լրագրողներին հայտնել են, որ միջոցառումը կենտրոնանալու է այն ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմների վրա, որոնք անհրաժեշտ են TRIPP-ը խաղաղության նախաձեռնությունից գործնական իրականացման փուլ տեղափոխելու համար։

Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ներկայացուցիչները, որոնցից Ղազախստանն ու Ուզբեկստանը առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի հանդեպ, ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, սենատոր Սթիվ Դեյնսը, ինչպես նաև ավելի քան 40 ընկերությունների ղեկավարներ, որոնցից շատերն ամերիկյան են։

Պաշտոնյաների խոսքով՝ միջոցառման ընթացքում կներկայացվի, թե ինչպես է TRIPP-ը «բացելու Միջին միջանցքը»՝ գործարկելով դեպի արևմուտք ձգվող առևտրային մի ուղի, որը Եվրոպան կկապի Կենտրոնական Ասիայի հետ՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը տարանցումներից Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի տարածքով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Share.