Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից:

ԱՄՆ նախագահը Միջազգային քրեական դատարանն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած կառույց», «անօրինական կազմակերպություն» և «չար մարդկանց խումբ», հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնն արդեն պատրաստել է Միջազգային քրեական դատարանի դեմ պատժամիջոցների փաթեթ:

Share.