Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինային տրամադրված եվրոպական օգնության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 220 միլիարդ եվրո:
«Ինչ վերաբերում է Ուկրաինային մեր աջակցությանը, ԵՄ-ի ընդհանուր օգնությունը կազմում է ավելի քան 220 միլիարդ եվրո։ ԵՄ-ն և դրա անդամ պետությունները Ուկրաինային տրամադրել են ավելի քան 78 միլիարդ եվրո ռազմական աջակցություն»,-ասել է Կալասը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի համար վարկային ծրագիրը երկու տարվա ընթացքում նախատեսում է 90 միլիարդ եվրո, որից 60 միլիարդ եվրոն նախատեսված է ռազմական օգնության համար։
