Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ, մինչդեռ ռեկորդային ցուրտ է դիտվել ընդամենը 0,07%-ում։

Այսպիսով՝ ռեկորդային շոգը գրանցվել է 242 անգամ ավելի հաճախ, քան ռեկորդային ցուրտը։

Համաշխարհային այս պատկերի ֆոնին Հայաստանում ամառն առանձնացավ համեմատաբար բարենպաստ և կոմֆորտային ջերմաստիճանային պայմաններով՝ առանց տևական ու ծայրահեղ շոգերի»։

Share.