Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն մի շարք կարևոր քայլեր են իրականացվել։ Նա որպես օրինակ նշել է պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումները։

Նախարարը նաև անդրադարձել է Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրին՝ նշելով, որ դրանում Հայաստանի համար նախատեսվում է նոր Սահմանադրության ընդունում՝ գործընթացի ավարտի համատեքստում։

«Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նույնպես խոսվում է այս գործընթացն ավարտելու համար Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Դրա ժամանակը և վայրը Հայաստանի ներքին գործընթացն է։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը հստակեցրեց, որ Սահմանադրության տեքստը կհրապարակվի տարեվերջին», – ասել է նա։

Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, և պաշտոնական Բաքվի մոտեցումը մնում է անփոփոխ։

«Իհարկե, մենք կսպասենք գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը», – հավելել է Բայրամովը։

Share.