ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին։ Այս մասին, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է Fox News-ի թղթակից Ջենիֆեր Գրիֆինը։ Թիրախների թվում են եղել իրանական նավթատարները։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Fox-ին հայտնել են, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի շրջանում գտնվող թիրախներին։ Թիրախների թվում են եղել իրանական նավթատարները»,– գրել է լրագրողը X սոցիալական ցանցում։
Գրիֆինի խոսքով՝ այս գործողությունն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ավելի լայն արշավի մի մասն է։ ԱՄՆ ԶՈւ-ի ռազմավարության համաձայն՝ ամերիկյան ուժերը մտադիր են խորտակել և շարքից դուրս բերել իրանական հում նավթ տեղափոխող նավթատարները։
