Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ երկու առաջնորդներն էլ այցը դրական են գնահատել։

Թրամփը նշել է, որ ցանկանում է Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրել իր նախագահության ընթացքում։ Նա նաև ընդգծել է, որ պատերազմի ավարտը կարող է ճանապարհ բացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լայնածավալ վերականգնման համար։

Պուտինը, իր հերթին, աջակցել է ռուս-ամերիկյան կառուցողական գործընկերություն ձևավորելու Թրամփի մոտեցմանը և հայտարարել, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ թշնամական ծրագրեր չունի։

Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը և անհրաժեշտության դեպքում շարունակել հեռախոսազրույցները։

Share.