Ուկրաինական հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը կհայտարարվեն առաջիկա շաբաթներին, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ոիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։
«Շաբաթ օրը, Քուշների և Ոիթքոֆի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Սպիտակ տան պաշտոնյան հայտարարել է, որ նրանք քննարկել են հակամարտության կարգավորման հաջորդ քայլերի էական ծրագրերը։ Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել, բայց ասել է, որ այդ ծրագրերը կհայտարարվեն առաջիկա շաբաթների ընթացքում», – ասվում է հոդվածում։
