Արաբական Միացյալ Էմիրությունները վաղ թե ուշ ստիպված կլինեն վերականգնել հարաբերություններն Իրանի հետ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հարաբերություններն Իրանի հետ մնում են կենտրոնական հարց ոչ միայն ԱՄԷ-ի, այլև Պարսից ծոցի բոլոր երկրների համար։ Իրանը մնում է մեր հարևանը, և ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք միջոց գտնել՝ վերականգնելու այն, ինչ կարելի է վերականգնել: Աշխարհագրությունը մեզ այլընտրանք չի թողնում»,- ասել է նա Աբու Դաբիում Մերձավոր Արևելքի գեոքաղաքականության, տնտեսության և անվտանգության հարցերին նվիրված միջազգային ֆորումում իր ելույթի ժամանակ։
