Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի

Եղանակային առումով այս շաբաթ բավական խաղաղ է լինելու, որովհետև հիմնականում գտնվելու ենք անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր սեպտեմբերի 7-ին հետկեսօրյա ժամերին Ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ սեպտեմբերի 8-ից 13-ը անգամ ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակը։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի գիշերը և 8-ի ցերեկը ՀՀ ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով, բայց սեպտեմբերի 10-ից սկսած կրկին արևադարձային լայնություններից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում որքան որ նվազել էր, այդքան էլ կբարձրանա։ Այսինքն սեպտեմբերի 10-12-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»։

Share.