ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այդ գաղափարը կա և ներկայացվել է նաև հանրային դաշտում։ Ասել, որ այն արդեն անցնում է նախապատրաստման փուլ, չափազանցություն կլինի»,- ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ հանդիպման հնարավորությունը կախված է նաև դրա բովանդակությունից և ակնկալվող արդյունքներից։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ ձևաչափը մինչ այժմ չի կիրառվել, սակայն չի բացառում դրա անցկացումը։

Share.