ԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածները ամերիկացի բանագնացների այցի ընթացքում:
he New York Times-ը, հղում անելով պաշտոնյաներին, հայտնում է, որ Վաշինգտոնը պնդում է, որպեսզի Կիևը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցի ընթացքում ժամանակավորապես դադարեցնի անօդաչու թռչող սարքերի հարձակումները Մոսկվայի և էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։
Ռուսական կողմից ԱՄՆ իշխանություններն ակնկալում են պատվիրակության այցի ընթացքում հրաժարվել Կիևի ուղղությամբ հարվածներ հասցնելուց։
