ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ ռուսաստանցիների վստահության մակարդակը կազմում է 70%։ Այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքները, որն անցկացվել է օգոստոսի 28-ից 30-ը 1,5 հազար ռուսաստանցիների շրջանում։
«Վլադիմիր Պուտինին վստահելու մասին հայտարարել է ռուսաստանցիների 70%-ը։ Բացի այդ, բնակչության մեծամասնությունը (71%) վստահ է, որ նա լավ է կատարում իր աշխատանքը պետության ղեկավարի պաշտոնում»,- նշվում է սոցծառայության հաղորդագրության մեջ։
Կառավարության աշխատանքը դրական են գնահատել հարցման մասնակիցների 43%-ը։ Այն մասին, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը լավ է աշխատում, հայտարարել է հարցվածների 53%-ը։
«Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության աջակցության մակարդակը կազմել է 33%, ՌԼԴԿ-ինը (ЛДПР)՝ 11%, ՌԴԿԿ-ինը (КПРФ)՝ 9%, «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցությանը՝ 4%, «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия) կուսակցությանը՝ 3%։
