Ամերիկացի դիվանագետները վերջերս Կապանի Ամերիկյան անկյունում հանդիպեցին երիտասարդների հետ՝ զրուցելու դիվանագիտության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկյանդեսպանատնից:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին դիվանագետներին, լսեցին նրանց փորձի ու գործունեության մասին և ծանոթացան դիվանագիտության համար անհրաժեշտ հմտություններին՝ հաղորդակցման և առաջնորդության կարողություններից մինչև միջազգային փորձ։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև դիվանագիտության գործնական կողմին և տևական համագործակցության ձևավորման գործում դիվանագետների դերակատարմանը։

Share.