Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել Եվրոպական միություն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքից։ Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին միանալու մասին օրենքը նախաձեռնելու որոշումն ընդունվել է քաղաքացիական հասարակության կողմից։
«Այս օրենքի ընդունումը ճիշտ քայլ էր։ Եվ ընթացող գործընթացը ես գնահատում եմ դրական։ Ո՞վ է հիմա ասում. «Ո՞ւմ է պետք այս Հայաստանը։ Նա գնալու տեղ չունի» (նկատի ունի Բելառուսի նախագահի հերթական սկանդալային հայտարարությունը – խմբ.)։ Իսկ մինչ օրենքի ընդունումը նման հայտարարություններ եղել են», – ասել է Փաշինյանը։
Նա համոզված է, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ լուրջ հաջողությունների է հասել նաև այս օրենքի օգնությամբ։
«Կան գործընկերներ, որոնք ասում են. «Միգուցե չեղարկե՞ք այն»։ Եվ ես դրան մշտապես պատասխանում եմ, որ դա անհնար է։ Որովհետև այստեղ կա ոչ միայն խորհրդարանի քաղաքական կամքը, այլև հայ ժողովրդի», – ընդգծել է կառավարության ղեկավարը։
