Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երեքշաբթի Բիշքեկում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումն արդյունավետ է եղել, քննարկվել է Ուկրաինայի թեման։
«Մենք երկկողմ հանդիպում ենք անցկացրել պարոն Պուտինի հետ։ Այս հանդիպման ընթացքում մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու, մասնավորապես, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, և այն շատ արդյունավետ ստացվեց։ Հանդիպումն անցել է շատ-շատ անկեղծ մթնոլորտում», – լրագրողներին ինքնաթիռում՝ Բիշքեկից վերադառնալիս, ասել է Էրդողանը։
