Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1127-ի, ոստիկանությանը հղումով հայտնել է Kathmandu Post թերթը։
«Բհոտե-Կոշի գետի պատճառով տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1127-ի, քանի որ որոշ շրջաններից և հարևան Հնդկաստանից դուրս են բերվել դիեր»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ։
Թերթը, հղում անելով ոստիկանությանը, նշում է, որ ջրհեղեղից տուժած շրջաններում փրկվել է 6541 մարդ, իսկ 4858 մարդ համարվում է անհետ կորած։
