Հայաստանում գործարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջը, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ:

«Էջում կարող եք գտնել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։ Այստեղ կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը։ Էջը կվարեն ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թիմերը»,–ասված է կայքում։

Share.