Ռուսաստանը շարժվում է դեպի ուկրաինական հակամարտության ավարտ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։
Զրույցի ընթացքում Հնդկաստանի վարչապետը, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև Ուկրաինային։ Նա նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և կոչ է արել «շարժվել այս ուղղությամբ»։ Մոդին առաջարկել է քննարկել այս բոլոր հարցերը և կիսվել իր սպասումներով Պուտինի սեպտեմբերին Նյու Դելիում կայանալիք BRICS գագաթնաժողովին այցի վերաբերյալ։
«Շատ շնորհակալ եմ, հարգարժան վարչապետ։ Մենք շարժվում ենք այս ճանապարհով»,-ասել է Պուտինը Մոդիի ելույթից հետո։
