Վաշինգտոնը վստահ է, որ Իսլանդիան կմնա ՆԱՏՕ-ում՝ չնայած երկրի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը։
«Մենք հարգում ենք իսլանդացի ժողովրդի ինքնիշխան որոշումը և վստահություն ենք հայտնում, որ Իսլանդիան կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ և արժեքավոր դաշնակից և Միացյալ Նահանգների ու Եվրոպայի մտերիմ գործընկեր», – նշված է հաղորդագրության մեջ։
