Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի վրա խոցել են ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական-հարվածային անօդաչու սարքը։ Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը։
«Մի քանի րոպե առաջ ԻՀՊԿ-ի հակաօդային կործանիչների հրթիռներով Հորմուզի նեղուցի վրա խոցվել է ամերիկյան հեռահար MQ-9 անօդաչուն», — Telegram-ի ալիքում ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերում Fars գործակալությունը։
Նշվում է, որ դրանից հետո անօդաչուն ընկել է Պարսից ծոցի ջրերը։
