Հորմուզի նեղուցի հարավային մասում ականներից պայթել է գերլցանավ, որը փորձել է օգտվել «անօրինական երթուղուց»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հայտարարությունը:
Ինչպես նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, նավը պայթել է երկու ականից:

«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշացնում են, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման նորմերը խախտող նավերին սպասվում է հենց այդպիսի ճակատագիր: Նեղուցով անցման և նավարկության համար ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրապարակած կանոնների պահպանումը պարտադիր է», – մեջբերում է գործակալությունը հատված հայտարարությունից:

Հաղորդագրության մեջ չեն հստակեցվում նավի սեփականատերերը, ինչպես նաև չի նշվում՝ արդյոք այն բեռնված է եղել և որ երկիր էր ուղևորվում:

Share.