Իսպանիայի Ալիկանտե քաղաքի «MARQ» հնագիտական թանգարանից գողացել են հանրահայտ «Վիլյենայի գանձերը», որոնք համարվում են բրոնզի դարի կարևորագույն հնագիտական գտածոներից մեկը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գիշերը հանցագործները կոտրել են թանգարանի պատուհանը և ներխուժել ներս։ Ամբողջ կողոպուտը տևել է ընդամենը չորս րոպե, իսկ ահազանգը գործարկվել է առավոտյան 05:16-ին։

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան ուսումնասիրում է տեսահսկման տեսագրությունները և որոնում հանցագործների թողած հետքերը։

«Վիլյենայի գանձերը» հայտնաբերվել են 1963 թվականին և ներառում են ոսկուց ու արծաթից պատրաստված անոթներ, գավաթներ, ապարանջաններ և այլ արժեքավոր առարկաներ, որոնք թվագրվում են բրոնզի դարով։

Share.