Ալեն Սիմոնյանի փիլիսոփայական պատասխանը՝ ԱԺ-ի մոտ 5 միլիոն դրամի գորգ լվանալու մասին հարցին

ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ հաճախ ուշադրություն է դարձվում ոչ այնքան կարևոր բաներին և ուշադրություն չի դարձվում շատ կարևոր հարցերին. «Թրենդային ենք սարքում»

Պոստ ֆակտում գնահատականներ տալ, քննադատել կամ գովաբանել, մտնել մի խոսակցության մեջ, որի մասին ամեն ինչ գրվել է, կնշանակի Ալեն Սիմոնյանին հակադրել կամ վերագրել ինչ-որ բան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ խոսելով ԱԺ-ի մոտ 5 միլիոն դրամով գորգեր լվանալու արարողության մասին:

Սիմոնյանը նշեց, որ ինքը զերծ կմնա այդ մասին խոսելուց. «Կա իրողություն, կա կարծիք, որ պետք էր, կա նաև կարծիք, որ դա միգուցե պետք էր անել այլ ձևով»:

Ինչ վերաբերում է իր կարծիքին, Սիմոնյանը հայտարարեց, որ հաճախ ուշադրություն է դարձվում ոչ այնքան կարևոր բաներին և ուշադրություն չի դարձվում շատ կարևոր հարցերին. «Թրենդային ենք սարքում: Օրինակ այսօր «սեյվ Ամուլսար» գրողներից շատերն ուղղակի չգիտեն, թե որտեղ է գտնվում Ամուլսարը, ես դա պնդում եմ: Երբ Իջևանում ծառ էին կտրում այդ սելեկտիվ բնապահպանությունը չէր գործում: Հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել ու դրա շուրջ բոլոլա հավաքել»: