Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 29-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։
Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևելյան և հարավարևելյան քամու պոռթկումները կուժգնանան մինչև 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը ցերեկային ժամերին կշարունակվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը – +8+13, ցերեկը – +18+23,
Կոտայքի լեռներում՝ գիշերը – +8+12, ցերեկը – +18+22,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +14+17, ցերեկը – +25+28,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +8+13, ցերեկը – +17+22,
Լոռիում՝ գիշերը – +11+15, ցերեկը – +17+22,
Տավուշում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +23+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +8+12, ցերեկը – +18+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +13+18, ցերեկը – +24+29,
Արարատում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +28+31,
Արմավիրում՝ գիշերը – +14+17, ցերեկը – +28+31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +8+12, ցերեկը – +17+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +15+19, ցերեկը – +28+31,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +18+22, ցերեկը – +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +11+14, ցերեկը – +23+27։
