Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  

Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 33 պատգամավոր։

Նախագծով առաջարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ 

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու և 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքներն ավարտելու համար ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկով և պատգամավորների քվեարկության արդյունքում օգոստոսի 27-ին, ժամը 18։30-20։00-ն կանցկացվի ևս մեկ լրացուցիչ նիստ։ 

Share.