Ուկրաինայի նախագահը անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ռազմաճակատում տիրող իրավիճակին և առանցքային ուղղություններով իրականացվող պաշտպանական գործողություններին։
«Հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք առաջնագծում տիրող իրական իրավիճակի, զինծառայողների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ միջոցների, ինչպես նաև Զապորոժիեի իրավիճակի վրա։ Հանձնարարել եմ ուժեղացնել քաղաքի և մարզի պաշտպանությունը, ինչպես նաև այն ուղղությունների, որոնցից կախված է մյուս քաղաքների և համայնքների անվտանգությունը», — նշել է նա։

Share.