«Մենք ոչ մի դեպքում չենք բացառում Հորմուզի նեղուցի ցանկացած հատվածում ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը», հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին մի շարք օտարերկրյա գործընկերների հայտնել էր, որ Վաշինգտոնն առայժմ չի նախատեսում վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։

Նրանց խոսքով՝ Ռուբիոն գործընկերների հետ հեռախոսազրույցներում ներկայացրել էր Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայիս քաղաքականությունը։ Այն ենթադրում էր հրաժարվել ռազմական գործողություններից և ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը՝ ծովային շրջափակման և նոր պատժամիջոցների միջոցով։

Share.