Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունները կլինեն Իրանի և Օմանի միջև բանակցությունների առարկա, որոնք կտևեն մինչև երկու ամիս։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք 30-ից 60 օր տևողությամբ բանակցություններ կվարենք Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ ապագա պայմանավորվածությունների շուրջ», – նշել է փոխնախարարը։

Այդ նույն ժամանակահատվածում, հավելել է նա, կողմերը պետք է համաձայնեցնեն Հորմուզի նեղուցով անցման նոր մշտական ​​երթուղին։

Ինչպես հստակեցրել է Ղարիբաբադին, երկկողմանհ համաձայնագրով մուտքը Պարսից ծոց իրականացվելու է իրանական ջրերով, իսկ ելքը՝ Օմանի տարածքային ջրերով. երկու երթուղիներով էլ նավերն անցնելու են իրանական տարածքային ջրերով։

Համաձայնեցված տարանցիկ երթուղին ունի 7 մղոն լայնություն։

«ԱՄՆ-ը և այլ երկրներ պետք է իմանան, որ Հորմուզի նեղուցը չի բացվելու այլ կերպ, քան Իրանի հետ համաձայնությամբ», – նշել է նա։

Իրանցի դիվանագետը հաստատել է, որ, իր խոսքով, Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանն ամբողջությամբ վերահսկում է այն, նավերի անցման մասին հայտարարություններն անհիմն են։ Նա նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը նեղուցի ականազերծման մասին։

«Այդ հայտարարությունները միայն դատարկ խոսքեր են», – եզրափակել է Ղարիբաբադին:

Share.