Իրանը Պակիuտանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրին հստակ ներկայացրել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումն ու պայմանները։ Իրանն ԱՄՆ-ից պահանջել է վերադառնալ Իսլամաբադի հուշագրի դրույթներին։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնում է Tasnim գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական բանակցային խմբին մոտ կանգնած անձը նշել է, որ, ի հեճուկս որոշ ԶԼՄ-ների տրամադրած հաղորդագրությունների, նախօրեին Իրան ժամանած Պակիuտանի բանակի ղեկավարը ԱՄՆ-ից որևէ սպառնալիք կամ նմանօրինակ ուղերձ չի բերել։
«Ընդհակառակը, նա ձգտում էր ընդլայնել բանակցային տարածքը և ամերիկյան կողմին հասցնել Իրանի պայմաններն ու դիրքորոշումը», — ընդգծել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Մունիրի հետ հանդիպումների ընթացքում իրանական կողմը պակիuտանցի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է իր պահանջները։
Աղբյուրը նշել է, որ թեհրանի առանցքային պահանջներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն վերադառնա Իսլամաբադի հուշագրին և կատարի դրա դրույթները, ներառյալ 5-րդ կետը, որը վերաբերում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի պայմանավորվածություններին։
Աղբյուրը հավելել է, որ պակիuտանյան կողմը մտադիր է այս պայմանները փոխանցել ամերիկացի ներկայացուցիչներին։
