Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում:
Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները մտել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։ Հայտնել էր ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հաստատել է տեղեկությունը:
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
