Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվում է առաջիկա 5 տարիներին Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։
«ՀԱՊԿ-ին հարցեր տվել ենք, սակայն ոչ մի հարցի պատասխան չենք ստացել։ Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ կառույցում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։
Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանի Հանրապետությանը ՀԱՊԿ կազմից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-նշել է Փաշինյանը։
