Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն որոշել է վերսկսել կարիերան, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Բրազիլացին պայմանագիր է կնքել իտալական «Ռավեննա» ակումբի հետ: 46-ամյա Ռոնալդինյոն Իտալիայի C Սերիայում հանդես եկող ակումբի համասեփականատերն ու դեսպանն է:

Ռոնալդինյոն մտադիր է կարիերայի վերջին գոլը խփել «Ռավեննայի» կազմում:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերան ավարտել էր 2018 թվականին:

Share.