Չինական Lightning մարդանման ռոբոտը 100 մետրը վազել է 9,32 վայրկյանում՝ գերազանցելով մարդկանց համաշխարհային ռեկորդի արդյունքը, որը 2009 թվականին սահմանել էր Ուսեյն Բոլտը, հայտնել է Reuters-ը։

Ռոբոտը մշակել է չինական Honor ընկերությունը։ Մարդանման ռոբոտների երկրորդ համաշխարհային խաղերից առաջ անցկացված փորձնական վազքի ընթացքում Lightning-ը զարգացրել է վայրկյանում առավելագույնը 14,5 մետր արագություն։ Սա ավելի արագ է, քան Բոլտի արդյունքը՝ վայրկյանում 9,58 մետր, Բեռլինում կայացած ատլետիկայի աշխարհի առաջնությունում։

Միևնույն ժամանակ, մարդկային ռեկորդի հետ համեմատությունը պայմանական բնույթ ունի. Lightning-ը մեքենա է, իսկ վազքն անցկացվել է մարդանման ռոբոտների մրցումների շրջանակում, որոնք մեկնարկում են շաբաթ օրը։

Չինաստանն ակտիվորեն զարգացնում է մարդանման ռոբոտների արտադրությունը՝ ակնկալելով կիրառել ձեռքբերումները արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտում արդյունաբերության, լոգիստիկայի և կենցաղային տեխնոլոգիաների մեջ։

Lightning-ն արդեն ցուցադրել էր բարձր արդյունքներ։ Ապրիլին ռոբոտը հաղթել էր Պեկինում անցկացված կիսամարաթոնում՝ տարածությունը հաղթահարելով 50 րոպե 26 վայրկյանում, ինչն ավելի արագ է տղամարդկանց համաշխարհային ռեկորդից։ Նոր մրցումներին նախապատրաստվելու նպատակով մշակողները նրա ոտքերի երկարությունը մեծացրել են 10 սանտիմետրով։ Ռոբոտի հասակը 169 սանտիմետր է։

Share.