Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ հ. 176 հիմնական դպրոցին հարակից համայնքային հողատարածքում, կկառուցվեն թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին։
