ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին հակամարտություններից հետո Իրանի ռազմական դոկտրինը պաշտպանականից անցել է հարձակողականի։
Այս մասին հայտնել է Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան, փոխանցում է IRNA-ն։
Բանակի խոսնակը հավելել է, որ Իրանի հարձակողական դոկտրինը ներառում է ոչ միայն կանխարգելիչ գործողություններ, այլև հակառակորդի կողմից ցանկացած ագրեսիայի առավել լայնածավալ արձագանք։
