Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սամարայի մարզում վնասվել են Ozon-ի լոգիստիկ համալիրը և արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Տուժածներ կան, հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում զինվորականներն ու շարժական կրակային խմբերը հետ են մղել մարզի ուղղությամբ իրականացված զանգվածային ԱԹՍ-ների հարձակումը։ Մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք խոցվել կամ ճնշվել է։
Ֆեդորիշչևը նշել է, որ վնասվել է արդյունաբերական ձեռնարկություններից մեկը, իսկ Ozon-ի լոգիստիկ համալիրում արձանագրվել է հարված։ Նախնական տվյալներով՝ կան մի քանի տուժածներ, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։
