Օգոստոսի 8-ին Լոռու մարզի բնակավայրերից մեկում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։

Ըստ Shamshyan.com-ի՝ 20-ամյա Հովսեփ Ա.-ի և 40-ամյա Մետաքսյա Հ.-ի միջև վեճին միջամտել է Հովսեփի մայրը՝ 44-ամյա Քրիստինե Ա.-ն։ Կանայք քաշքշել են միմյանց, իսկ Մետաքսյա Հ.-ն մի քանի անգամ ապտակել է Քրիստինե Ա.-ին։

Այնուհետև միջադեպին միացել է Մետաքսյա Հ.-ի ամուսնու եղբայրը՝ 41-ամյա Գևորգ Ա.-ն, իսկ ավելի ուշ՝ ևս մի քանի անձինք։ Վերջիններս, ըստ հրապարակման, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Հովսեփ Ա.-ին, նրա հորը՝ 51-ամյա Մարտին Հ.-ին և մորեղբորը՝ 35-ամյա Արտակ Ա.-ին։

Դեպքի հետևանքով մի քանի անձինք մարմնական վնասվածքներ են ստացել։ Դեպքի առթիվ ոստիկանությունը փաստաթղթեր է կազմել և փոխանցել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Share.