Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները: ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուներին։

Վիլեն Գաբրիելյանն ընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։

Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Լուսինե Բադալյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Նազելի Բաղդասարյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահ։

Տրդատ Սարգսյանն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Սիսակ Գաբրիելյանն ընտրվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Լիլիթ Գալստյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն չընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն չընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Share.