Ռուսները երկար ժամանակ էին նախապատրաստում այս զանգվածային հարվածը և համատեղել էին տարբեր տեսակների բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և դրոններ, որպեսզի ավելի մեծ վնաս հասցնեն քաղաքացիական ենթակառուցվածքին. ավերածություններ կան Կիևում և մարզում, Օդեսայի և Չեռնիգովի մարզերում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս պահին հայտնի է, որ ռուսական այս հարվածը Կիևում խլել է 12 մարդու կյանք, մարզում կա մեկ զոհ։ Եվս մոտ 40 մարդ վիրավորվել է։ Օդեսայի մարզում դրոններով հարձակման է ենթարկվել Մոլդովայի հետ սահմանին գտնվող անցակետը, իսկ Չեռնիգովի մարզում՝ գազային ենթակառուցվածքը։

Քանի դեռ Ուկրաինան բավարար հակաբալիստիկ միջոցներ չունի, Ռուսաստանը լրջորեն չի մտածի խաղաղության մասին։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանություն լինի, և ամեն օր աշխատանք է տարվում FREYJA ծրագրի վրա։ Կալանիչներ անհրաժեշտ են ամեն օր։ Յուրաքանչյուր լրացուցիչ հրթիռ փրկում է մեր մարդկանց կյանքը», — նշել է նա։

Share.