Հորմուզի նեղուցը միակողմանիորեն բացելու և այնուհետև այն վերահսկելու Միացյալ Նահանգների ցանկությունը չափազանց հեռու է գործնականում դա իրականացնելու նրա իրական ունակությունից: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Հորմուզի նեղուցը կրկին բացելու ԱՄՆ-ի անկարողության և դրա նկատմամբ վերահսկողություն ստանձնելու նրա ցանկության միջև անջրպետն ավելի մեծ է, քան Վաշինգտոնի և Հորմուզի նեղուցի միջև հեռավորությունը», – ասել է Ռեզային, որի խոսքը մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նա բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկել է ստեղծել փոխգործակցության նոր համակարգ տարածաշրջանում, որը «կգա Պարսից ծոցում Միացյալ Նահանգների գերիշխանության (խմբ.՝ ավարտից) հետո»։

Share.