Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումները Ռուսաստանի արդյունաբերության և ենթակառուցվածքի օբյեկտների վրա վնաս են հասցնում, սակայն դրանցից կրիտիկական հետևանքներ չկան և լինել չեն կարող։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Տնտեսական տեմպերի վրա ազդում է մի շարք գործոնների ամբողջություն, այդ թվում՝ արտաքին ճնշումը և արդյունաբերության ու ենթակառուցվածքի օբյեկտների վրա իրականացվող ահաբեկչական հարձակումները։ Իհարկե, նման հարձակումներից կրիտիկական հետևանքներ չկան, չեն եղել և լինել չեն կարող։ Բայց դրանք, անշուշտ, վնաս են հասցնում մեզ, դա ակնհայտ է», — նշել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
